copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:02 12-10-2021

Վանաձորում հերթական ատամնաբույժը պաշտոն ստացավ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոմն Վանիկ Օհանյանին։ Նշենք, որ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և նա օրենքով իրավունք ունի պաշտոնավարել մինչև ընտրությունների արդյունքներով պարզ կդառնա, թե ով է քաղաքապետը։ Սակայն Փաշինյանը, խախտելով օրենքը, նրան ազատել է աշխատանքից։ Վանաձորի մեր աղբյուրներն ասացին, որ Վանիկ Օհանյանը ատամնաբույժ է, ՔՊ-ում նշանակալի կերպար չէ, և մինչև ընտրությունները կկարողանա ՔՊ-ի օգտին աշխատեցնել վարչական ռեսուրսը։ Նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ի լուծարումից առաջ էլ՝ կարճ ժամանակով պատգամավոր է աշխատել։ Հիշեցնենք, որ Լոռու նախկին մարզպետ, ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանն էլ էր ատամնաբույժ։ Նույնիսկ մի զավեշտալի պատմություն էին պատմում, որ Ղուկասյանը տարեց կնոջ պորթեզները անավարտ էր թողել և նշանակվել էր մարզպետ, կինն էլ գնացել էր մարզպետարան, իր պրոթեզներն էր պահանջում, փաստորեն Վանաձորում մինչև քաղաքապետի ընտրությունները էլի կլինեն մարդիկ, որոնք ստիպված կլինեն սպասել իրենց պրոթեզներին։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը