copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 08-10-2021

Լարիսա Գուզեևայի առողջական վիճակը շարունակում է կտրուկ վատթարանալ. ախտահարված է թոքերի 65%-ը

Հոսպիտալացված հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևային թոքերի արդեն 65%-ն է վնասված, հայտնում է Mash Telegram ալիքը: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ հաղորդվել էր թոքերի 7% ախտահարման մասին, ընդ որում՝ հոսպիտալացման պահին նրա թոքերը մաքուր էին: Բժիշկները նկատում են բացասական դինամիկա:

Նշվում է, որ Գուզեևայի համար խորհուրդ են տրվում շնչառական վարժություններ: Բժիշկները հետևում են նրան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բժիշկները Գուզեևայի բուժման համար ստիպված են եղել օգտագործել դեղամիջոց, որի մեկ ամպուլան արժի 50 հազար ռուբլի: Նշվել է, որ այս դեղամիջոցը նշանակվում է ծանր վիճակում գտնվող պացիենտների բուժման համար: Հեռուստահաղորդավարուհին հիվանդացել է Ղրիմի կլինիկայում հանգստանալուց հետո, որտեղ նա անցնում էր կազդուրման և երիտասարդացման պրոցեդուրաներ: Գուզեևան հիվանդանոցում է արդեն գրեթե մեկ շաբաթ: Սկզբում նրա թեստերը կորոնավիրուս չէին հայտնաբերում, սակայն ախտանշանները ցույց էին տալիս COVID-19-ով վարակված լինելու մասին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում