copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:20 07-10-2021

Ինձ կզեկուցեք, որ խնդիրները լուծված են, ինձ չի հետաքրքրում՝ ով է խանգարում․ Նիկոլ Փաշինյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Կառավարության հերթական նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բողոքեց, որ թեև պատվաստման թվերը որոշակիորեն աճել են, սակայն կան որոշակի խմբեր, որոնք շարունակում են խանգարել պատվաստման գործընթացին։ Հենց դա է պատճառն, ըստ Ավանեսյանի, որ պատվաստման գործընթացը դանդաղում է։

Այս պատճառաբանությունը դուր չեկավ Փաշինյանին ու նա հունից դուրս եկավ։

«Ինձ չի հետաքրքրում՝ո՞վ ա խանգարում։ Ես Ձեր առաջ խնդիր եմ դրել, գնացեք լուծեք էդ խնդիրը։ Պատվաստման թվերը շատ ցածր են։ Պետական ապարատն ինչի՞ համար ա, գործի դրեք բոլոր լծակները, պատասխանատվության ենթարկեք խանգարողներին։ Էլ չլսեմ նման պատճառաբանությունը»,- բորբոքված ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջում հավելեց, որ պետական ապարատում աշխատող բոլոր անձինք պետք է պատվաստված լինեն և պատասխանատու են բոլոր առաջին դեմքերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում