copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:46 05-10-2021

Մոսկվայի մարզում կանխարգելել են «Նուրջուլար» ծայրահեղական կազմակերպության գործունեությունը

Մոսկվայի մարզում իրավապահ մարմինները կանխարգելել են Ռուսաստանում արգելված «Նուրջուլար» ծայրահեղական կազմակերպության գործունեությունը, որը զբաղվում էր ուսանողների հավաքագրմամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին:

Գերատեսչությունը պարզաբանել է, որ խմբի անդամներն ակտիվորեն փորձում էին ստեղծել բազմամակարդակ համակարգ՝ երկրի տարածքում իրենց արմատական ​​գաղափարախոսությունն առաջ տանելու համար: Դրա համար նրանք ընտրել և հավաքագրել են նոր անդամների՝ հիմնականում մայրաքաղաքի ուսանողների շրջանում:

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելը և մասնակցելը):

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ