copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:13 04-10-2021

Դու չես կարող տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, եթե այդ խաղաղությունը չես կարողանում հաստատել քո երկրում. Ռոբերտ Քոչարյան

Այսօր խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին, սակայն հարց է առաջանում, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում՝ նման նպատակներ հնչեցնելուց առաջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչեցվող խաղաղության դարաշրջան բացելու թեզին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Զավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր դու այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում առանց քո մասնակցության, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու վաղուց այդ գործընթացի օբյեկտ ես։ Կա մեկ հանգամանք ևս. դու չես կարող տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, եթե չես կարողանում այս խաղաղության դարաշրջանը հաստատել քո երկրում և չես արել որևէ քայլ՝ այդ նպատակին հասնելու համար»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է փոխել, եթե իշխանությունները հեռանան։

«Ընդհանրապես «չոքած» բանակցելը հարմար չէ, հատկապես չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում