copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:12 03-10-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման:

Լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:

Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում:

Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել:

Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից