copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:14 30-09-2021

Փողերի լվացում չկա. պաշտպանը Աղվան Հովսեփյանի մասին

Կա հակասություն փաստական նկարագրության և մեղադրանքի իրավաբանական որակման հետ։ Ասում են, թե իբրև ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում գոյացած գումարն Աղվան Հովսեփյանը լվացել է՝ Բյուրականում իր համար առանձնատուն կառուցելով, մինչդեռ՝ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ այստեղ փողերի լվացում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Կայուն Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ փողերի լվացում առկա չէ այն դեպքում, եթե անգամ ապօրինի պատկերացնենք, որ կա ապօրինի ճանապարհով գոյացած ինչ-որ դրամական միջոց, հետագայում, եթե դա օգտագործվում է ի օգուտ մեղադրյալի, այսինքն՝ իրացվում է՝ ավտոմեքենա է գնվում, բնակարան, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդտեղ փողերի լվացում չկա»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ փողերի լվացման մասին այնքանով խոսք գնալ չի կարող, ար այդ գումարի իրական ծագումը չի խեղաթյուրվում։

Ինչ վերաբերում է գործում առկա ցուցմունքներին, ապա Ալեքսանյանը հաստատեց, որ «Շանթի Յուրա» մականվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և Արշավիր Սարգսյանը ցուցմունքներ տվել են, որոնց հետ պաշտպանության կողմը համաձայն չէ, այդ ցուցմունքներն ունեն բազմաթիվ ներքին դեֆեկտներ, հավատ չեն ներշնչում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում