copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:05 30-09-2021

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների մասին

Հայկական միասնական տեղեկատվականը կենտրոնի ֆեյսբուքյան էջում ասվում է.

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների առնչությամբ հայտնում ենք.

✅Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

✅Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները տեսչական մարմինների կողմից կկիրառվեն հոկտեմբերի 14-ից:

✅ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից ազատված են հղիները:

✅Պատվաստման ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել։ Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ազատվում են ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պարտավորությունից, եթե ներկայացնում են համապատասխան բժշկական փաստաթուղթ։

ℹ️Հանրության որոշ հատվածի մոտ կասկածներ կան, որ Առողջապահության նախարարի հրամանը չի կարող պարտադրել նման սահմանափակումներ, սակայն գիտակցաբար կամ անգիտակցաբար անտեսվում է այն փաստը, որ այդ հրամանը բխում է բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ ակտերից՝ Սահմանադրություն, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներից։ Դրանց հիման վրա են Հրամանով նախատեսվել նման կանոններ, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը:

✅ Նախկինում սահմանված հակահամաճարակային կանոնները շարունակում են ուժի մեջ մնալ, դրանց նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակվում է։

ՀՀ առողջապահության նախարարություն

Արդարադատության Նախարարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի