copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:12 28-09-2021

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Փրայսը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հարկադրված է եղել անցնել կարանտինի, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Նա թվիթերյան էջում գրել է, որ առավոտյան ախտանիշներ է զգացել, COVID-19-ի ախտորոշման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:

«Առաջիկա օրերին կլինեմ կարանտինի մեջ»,- գրել է Փրայսը՝ հավելելով, որ իրեն «այնքան էլ լավ չի զգում»: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենա, քանի որ ավելի վաղ պատվաստվել է:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել և բացասական պատասխան է ստացել: Այս մասին հայտարարել է Փրայսի տեղակալ Ջալինա Փորթերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում