copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:07 27-09-2021

Վահրամ Դումանյան՝ բարձր ՕԳԳ-ով ուսուցչին ծաղրողը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով ուսուցիչների ցածր աշխատավարձերից, լրագրողներին ասել է, թե ուսուցիչները որքան աշխատում են, այդքան էլ ստանում են:

Վահրամ Դումանյանը ուսուցիչ չէ, ինքն ունի վարորդ, գործավարուհի, լրատվականի լիքը աշխատակիցներ, որոնք պետք է ամեն վայրկյան «սվաղեն» իր անհարթ մտքերը և որ ամենակարևորն է՝ բարձր աշխատավարձ և պարգևավճար: Ինքը գրոշներով չի գոյատևում ուսուցիչների նման, իրենից 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ չեն պահանջում, ստուգողներ չեն գալիս նախարարությունից ու քաղաքապետարանի կամ մարզպետարանի կրթության վարչությունից:

Վահրամ Դումանյանը կարող է իրեն թույլ տալ, դիցուք, խմել իր աշխատասենյակում, եթե տրամադրությունը տեղը չէ, կամ ասենք, եթե իրեն գովել են կառավարության նիստի ժամանակ կամ ինչ-որ փակ սենյակում: Իսկ ուսուցիչը, պետք է կաշվից դուրս գալով, պատրաստվի դասերին, եթե գյուղական դպրոցի ուսուցիչ է, նաև այգում աշխատի, ամուսնուն օգնի խոտհնձի ժամանակ, կով կթի կամ կարտոֆիլ հավաքի…

Վահրամ Դումանյանն ամեն օր գյուղ չի գնում, նա կարող է միայն իր շեֆի նման լուսանկարվելու առիթներով որևէ գյուղ գնալ՝ ասենք սեպտեմբերի 1-ին կամ Վերջին զանգին, մի երկու տեսախցիկ էլ գուցե ֆիքսեն իր «անկեղծ» զրույցը գյուղական դպրոցի սաների հետ: Շուտով նախարար Դումանյանը նոր առիթ կունենա լուսանկարվելու, քանի որ առաջիկայում Ուսուցչի տոնն է: Նա նաև մեծահոգի խաղալով՝ կպարգևատրի իրենց չափանիշներով լավագույնը որակված տնօրեններին ու ուսուցիչներին՝ 500 հազար դրամի չափով ու իր կարևորագույն առաքելությունն այդ մասով ավարտված կհամարի: Ուսուցիչը պատգամավոր կամ նախարար չէ ՝ 500 հազարը շուրջ տասն անգամ գերազանցում է իր գրոշաչափ աշխատավարձը, և հետո, ըստ նախարարի, ուսուցիչը քիչ է աշխատում, ոչ թե ասենք, պատգամավորի չափ, որի աշխատավարձին ամեն ամիս նաև 250 հազար դրամ է գումարվում՝ «գրպանի» ծախսերի համար: Իսկ ի՞նչ է լինում լավագույնը ճանաչված ուսուցիչների կամ տնօրենների հետ… Ոչ մի լուրջ բան, նրանք երբեք իրենց՝ լավագույնի փորձը չեն փոխանցում գործընկերներին, պարզապես իրենց բախտն էր բերել պարգևատրվելու առումով, ուղղակի պարգևատրվել են: Այդպես եղել է նաև նախկինների ժամանակ, բայց այդ մասին մեկ ուրիշ առիթով:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում