copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:41 27-09-2021

Թալիբներն աֆղան տղամարդկանց արգելել են սափրել մորուքները

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը տղամարդկանց արգելել է մորուքները սափրել և վարսավիրանոցներ այցելել՝ դա բացատրելով իսլամի նորմերի պահանջներով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ տեղական Ettelaat պարբերականին հղումով:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հարավային Հիլմենդ նահանգում, սակայն դրանք կգործեն ամբողջ Աֆղանստանում: Հիլմենդում արգելված է նաև երաժշտությունը:

Որոշումները թալիբներն ընդունել են կանանց գործերի նախարարության փոխարեն վերջերս ստեղծված իսլամական կոչի, կողմնորոշման, բարու գերակայության և դատապարտելիի արգելքի նախարարության հատուկ նիստի ժամանակ:

Մինչ այդ, տեղական լրատվամիջոցները գրում էին Աֆղանստանում մեծ թվով գեղեցկության սրահների ու վարսավիրանոցների փակման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլի տնտեսության համակարգի կին աշխատողներին արգելվել է աշխատանքի գնալ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում