Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:59 27-09-2021

Ռուսաստանի և Պակիստանի համատեղ վարժանքները կմեկնարկեն Կրասնոդարի երկրամասի զորավարժադաշտում

Կրասնոդարի երկրամասի Մոլկինո զորավարժադաշտում մեկնարկում են «Դրուժբա-2021» ռուս-պակիստանյան համատեղ վարժանքները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը, այն ուղղված է Ռուսաստանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Ըստ Հարավային ռազմական օկրուգի, զորավարժությունների ընթացքում զինծառայողները կմշակեն առաջադրանքների լայն շրջանակ՝ ներառյալ հակաահաբեկչական գործողություն իրականացնելը, ինչպես նաև անօրինական զինված կազմավորումների ոչնչացումը՝ հակառակորդի կողմից ինքնաշեն ռումբերի կիրառման պայմաններում:

Զորավարժություններին կմասնակցեն Պակիստանի զինված ուժերի մոտ 100 և Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի շուրջ 100 զինծառայողներ՝ ՀՌՕ-ի 49-րդ միավորված բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումից:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ