copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:50 25-09-2021

«Մի խումբ արտիստներ դիմել են դատարան Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով»․ պաշտպան

«Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է․ նա անկողնային վիճակում է»,- այսօր ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ դատարանին ներկայացնելով իր պաշտպանյալի՝ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ելույթի ընթացքում պաշտպանը, որպես օրինակ, նշեց գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը՝ ընդգծելով, որ եթե դատարանը չբավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Չարչյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու, ապա ամբաստանյալը կարող է «արժանանալ նույն բախտին», ինչ՝ Մանվել Գրիգորյանը։

Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև գրություններ Իզմիրլյան ԲԿ-ի աշխատակազմից, ինչպես նաև մի խումբ մտավորականներից, որոնք դիմել են դատարանին Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով․ «Ներկայացնում եմ գրություն-դիմում ՀՀ բազմաթիվ արվեստագետների, վաստակավոր արտիստների կողմից, որոնց անունները բազմաթիվ են՝ Հրանտ Թոխատյան, Նազենի Հովհաննիսյան․ բազմաթիվ են նրանց անունները»,- ներկայացրեց պաշտպանը։

Պաշտպանական կողմը հայտնեց նաև, որ պատրաստ են 20 միլիոն ՀՀ դրամ և ավել գումար ներկայացնել որպես գրավ, որպեսզի Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխվի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում