copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:45 25-09-2021

Վրաստանում ուսուցիչների ավելի քան 60%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Վրաստանի պետական ​​և մասնավոր դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև վարչական անձնակազմի 65%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հաղորդում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել են գերատեսչությունում, վերջին ամիսներին, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) վրացական գրասենյակի հետ համատեղ, ուսուցիչների շրջանում պատվաստման հարցերի վերաբերյալ տեղեկատվական արշավ է իրականացվել: «Արդյունքում, վերջին երկու ամիսների ընթացքում պատվաստված ուսուցիչների թիվը 9%-ից հասել է 65%-ի, և նրանց թիվն օրեցօր աճում է»,- ասել են նախարարությունում:

Պատվաստումների գործընթացը խթանելու նպատակով երկրում գործող իմունիզացիայի բոլոր կենտրոններում կրթության ոլորտի ներկայացուցիչների համար բացվել են լրացուցիչ կաբինետներ: Այնտեղ մանկավարժները կարող են պատվաստել առանց նախնական գրանցման՝ երկրում հասանելի ցանկացած պատվաստանյութով:

Ամենից շատ դիտված