copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:51 25-09-2021

Իլոն Մասկը բաժանվել է ընկերուհուց

Հայտնի գործարար, Tesla-ի և SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը բաժանվել է ընկերուհուց՝ երգչուհի Գրայմսից (Քլեր Էլիս Բուշե): Նա ինքն է հաստատել տեղեկությունը, որ այլևս փոքր որդու մոր հետ չէ, գրում է Page Six-ը:

«Մենք մասամբ բաժանվել ենք, բայց դեռ սիրում ենք միմյանց, հաճախ ենք շփվում և հիանալի հարաբերություններ ունենք»,- ասել է Մասկը:

Նրա խոսքով, նա աշխատում է Տեխասում և հաճախ է մեկնում արտասահման, իսկ Գրայմսն ապրում է Լոս Անջելեսում:

Սակայն, պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Իլոնն ասել է, որ Գրայմսն ու որդին «իր կողքին են»:

Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2018թ.-ի մայիսին: Երկու տարի անց ծնվեց նրանց որդին, որը Գրայմսի առաջին երեխան էր, իսկ Մասկի՝ վեցերորդը:

Ամենից շատ դիտված