copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 21-09-2021

«Եզրակացություններ կանենք». ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Պետդումայի ընտրությունները չընդունելու Թուրքիայի հայտարարության

Թուրքիան չի ճանաչել բռնակցված Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները: «Ղրիմում սեպտեմբերի 17-19-ը անցկացված Պետդումայի ընտրությունների արդյունքները Թուրքիայի համար իրավական ուժ չունեն»,- ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիան, ինչպես նշված է գերատեսչությունում, ինչպես նախկինում, պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը, գրում է «Նաստոյաշչեե վրեմյա»-ն:

Թուրքիայի խոսքերից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերատեսչությունում «նման հայտարարությունները» «երբեք չեն մնում առանց ուշադրության»: «Եթե նրանք չեն ձանձրացել Մոսկվայից համապատասխան կշտամբանքներ, հիշեցումներ և դասեր լսելուց, ուրեմն նրանք համբերատար են: Բայց դա ոչ մի բանի չի հանգեցնում, բացի այն բանից, որ մենք կանենք համապատասխան եզրակացություններ, որոնք ակնհայտորեն օգուտ չեն տա երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում