copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:21 17-09-2021

Մարիուպոլ քաղաքում օծվել է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ինչպես հաղորդում է analitikaua.net-ը, Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։ Խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

Խաչքարն օծել է Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։

«Միջոցառմանը ներկա է գտնվել Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Դոնեցկի մարզում միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր հայ համայնքներից։ Դավիթ Մկրտչյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ցավոք սրտի կոնֆլիկտների արդյունքում հնարավոր չի լինում խուսափել անմեղ զոհեր ունենալուց»,- նշված է կայքում։

2015 թվականից, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի տարբեր մարզերում տեղադրվել են տասնյակ խաչքարեր։ Ուկրաինայի հնագույն տաճարներից մեկում՝ Սոֆյա Կիևսկու եկեղեցուն կից թանգարանի ցուցադրությունը նույնպես համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսաստանի Մկրտիչ Սուրբ Վլադիմիրի և Աննա Բյուզանդիայի իշխաններին՝ որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում