copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:57 14-09-2021

Այսօր հաջողվել է մարել Արա լեռան լանջին բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 14-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ ժամը 18։20-ին Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող, անտառտնտեսության 15 աշխատակից և Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։

Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապա­հություն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում