copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:32 11-09-2021

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը սիրավեպի վերսկսումից հետո առաջին անգամ հայտնվել են հանրության առջև

Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին առաջին անգամ՝ 17 տարի անց, հայտնվել են Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը: Պապարացիներն արդեն «որսացել են» վերամիավորված զույգին միասին, սակայն սա առաջին պաշտոնական «հայտնությունն» է սիրավեպի վերսկսումից հետո: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Փառատոնին դերասանն ու երգչուհին ժամանել են մասնակցելու ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ» պատմական դրամայի պրեմիերային: Ֆիլմում Աֆլեքը խաղացել է գլխավոր դերերից մեկը: Նա վերամարմնավորել է միջնադարյան նորմանդական ասպետի իր համար անսովոր կերպարը: Ֆիլմում նրա լավագույն գործընկերն է դարձել իր լավագույն ընկերը՝ Մեթ Դեյմոնը:

Աֆլեքն ու Լոպեսը հայտնվել են կարմիր գորգին միմյանց ձեռք բռնած: Բենը գրկել է Ջենիֆերի գոտկատեղը և ինչ-որ բան շշնջացել նրա ականջին: Ակնհայտ էր, որ երկուսն էլ անկեղծորեն սիրահարված են միմյանց: Գրեթե բոլոր լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել սիրահար զույգի և՛ համբույրը, և՛ քնքուշ հայացքները:

Աֆլեքի և Լոպեսի առաջին սիրավեպը սկսվել է 2002 թվականի հուլիսին՝ «Ջիլյի» կատակերգության նկարահանումների ժամանակ: Արդեն նոյեմբերին Բենը Ջենիֆերին իր սիրտն ու ձեռքն է առաջարկել, բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել: 2004 թվականի հունվարին նրանք հաստատել են բաժանման մասին լուրերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում