copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:27 11-09-2021

Այսօր ամբողջ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին

20 տարի առաջ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան, 19 մահապարտ ահաբեկիչներ առևանգեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ և կատարեցին պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը, որի զոհ դարձավ շուրջ 3 հազար մարդ:

Երկու ինքնաթիռներ, մեկը մյուսի հետևից, մխրճվեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու աշտարակների մեջ: Ահաբեկիչները երրորդ ինքնաթիռն ուղարկել էին Պենտագոնի շենք՝ Վաշինգտոնի արվարձանում: Չորրորդ ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը փորձում էին դիմադրություն ցույց տալ ահաբեկիչներին. ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի դաշտում:

Այդ օրը ամենասարսափելի իրադարձությունները տեղի ունեցան 102 րոպեի ընթացքում:

Ի պատասխան ահաբեկչական ակտի՝ Միացյալ Նահանգներն ու նրա բրիտանացի դաշնակիցները 2001 թվականի հոկտեմբերի 7-ին սկսեցին «Աննկուն ազատություն» գործողությունը: Գործողության նպատակն էր թալիբների ռեժիմի տապալումը և ահաբեկչական կազմակերպությունների ջախջախումը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի վրա սեպտեմբերյան հարձակումն իրականացրած «Ալ-Քաիդա»-ի:

Գրեթե 20 տարի անց՝ 2021 թվականի օգոստոսի 31-ին, ամերիկյան բոլոր մարտական ​​ստորաբաժանումների դուրսբերումը Աֆղանստանի տարածքից պաշտոնապես ավարտվեց: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմի տարիներին զոհվել է 2325 ամերիկացի զինվորական:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի երեք հուշահամալիր. Նյու Յորք, որտեղ American Airlines ավիաընկերության ինքնաթիռը մխրճվել է Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակի մեջ, իսկ 17 րոպե անց United Airlines-ի ինքնաթիռը մխրճվել է հարավային աշտարակի մեջ: Այնուհետև նախագահը կայցելի Պենտագոն, որտեղ նյույորքյան հարձակումներից կես ժամ անց երրորդ ինքնաթիռը մխրճվեց պաշտպանության նախարարության շենքի մեջ: Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը կայցելեն նաև Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլի դաշտում տեղակայված հուշահամալիր, որտեղ ահաբեկիչների կողմից առևանգված չորրորդ ինքնաթիռը կործանվել է:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, համաշխարհային խոշորագույն մեդիաները «9/11»-ի թեմային կնվիրեն իրենց ռեպորտաժները, վավերագրական ֆիլմերն ու վերլուծությունները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում