copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:01 10-09-2021

Դատարանը մերժել է թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Դատարանը միաժամանակ բավարարել Լիպարիտ Սիմոնյանի բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Վերջինս անհապաղ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Ձայնագրությունում նշվում էր, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին: Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով: Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում