copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:54 06-09-2021

Թալիբները հայտարարել են Ահմադ Շահ Մասուդի՝ «Փանջշիրի առյուծ» դամբարանի գրավման մասին

Թալիբները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել աֆղան հրամանատար Ահմադ Շահ Մասուդի դամբարանը, որի որդին՝ Ահմադ Մասուդը, գլխավորում էր Փանջշիր նահանգի դիմադրության ուժերը:

Դամբարանը գտնվում է շրջանի մայրաքաղաքի` Բազարակ քաղաքի մոտ: Այստեղ են կենտրոնացած ապստամբները: Դեպքի վայրից տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են գրոհայինները մտնում դամբարանի շենք: Միևնույն ժամանակ, նրանց ոչ ոք չի միջամտում. հուշահամալիրը չի պահպանվում:

Ավելի վաղ շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել էր, որ թալիբներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Փանջշիր նահանգի վրա: Դիմադրության ներկայացուցիչները հերքում են այս տեղեկատվությունը: Նրանք պնդում են, որ վերահսկում են տարածաշրջանի հիմնական բարձունքները:

Ապստամբների առաջնորդ Ահմադ Մասուդը կոչ է արել աֆղան բնակիչներին միանալ դիմադրությանը: Նա նշել է, որ ինքն ու իր համախոհները կմնան տարածաշրջանում եւ կշարունակեն պայքարել թալիբների դեմ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում