copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:58 03-09-2021

Չարչյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, բայց նրան կրկին քրեակատարողական հիմնարկ են բերում. Վարդևանյան

Կատարվողն անհասկանալի է՝ նպատակ է հեպանդվում Չարչյանի կյանքը վտանգելու ուղղությամբ. հասել ենք նրան, երբ կալանքն առողջական վիճակի հետ անհամատեղելի է, բայց նրան, անկախ դրանից, կրկին հետ են բերում ՔԿՀ, որտեղ ինֆարկտային վիճակի էր նա հասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր, կալանքի տակ գտնվող Արմեն Չարչյանին բուժկենտրոնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու որոշմանը:

«Եղել են նախկինում իրավիճակներ, երբ մահ է արձանագրվել նման դեպքերի հետեւանքով: Պետք է մարդասեր լինել գոնե, դեռ իրավունքի մասին չեմ խոսում, նպատակը ո՞րն է՝ մարդու առողջությունը քայքայե՞լը, հանուն ինչի՞: Չարչյանն ազատության մեջ է եղել, երբ քրեական հետապնդումը կար, ազատ է արձակվել, պատգամավոր է, եւ այդ դեպքում պետք է գան ԱԺ՝ համաձայնություն ստանալու: Հիմա ինչի՞ց են անհանգստանում, մեր հարցերի՞ց, որ կարող ենք տալ Գլխավոր դատախազին:

Վարդեւանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել է, բայց դեռեւս ապարդյուն:

«Որքան գիտեմ՝ բժիշկները նրա առողջական վիճակը բավարար չեն գնահատել, բայց գտել են, որ կարող է ՔԿՀ-ում մնալ: Որեւէ դեսպանատնից մենք այս ամենի վերաբերյալ արձագանք չենք լսում, որ կա ընտրողական արդարադատություն, երեք պատգամավոր կալանքի տակ է, հիմա այդ դեսպանատները որեւէ ասելիք չունե՞ն, գուցե հայերեն լեզվին չե՞ն տիրապետում դեսպանություններում»,- նկատեց պատգամավորը:

Վարդեւանյանը հայտնեց, որ խմբակցության մի քանի պատգամավորներով այցելելու են պարոն Չարչյանին՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ են ՔԿՀ-ում:

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է իրավական մեխանիզմներով արդյունքի հասնել նման իրավիճակում, Վարդեւանյանը նկատեց.

«Շատ մեծ բեռ է իր վրա վերցնում Դատախազությունը՝ թե՛ իրավական եւ թե՛ մարդկային իմաստով: Ի՞նչ նպատակ են հետապնդում, երբ տեսնում են՝ ինչպես է մարդու առողջական վիճակն իրենց աչքի առաջ վատանում: Դատախազությունը իրավունքին եւ օրենքին պետք է ծառայի, ոչ թե մարդկանց առողջությունը քայքայի»,- նշեց Վարդեւանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից