copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:02 03-09-2021

Մեծ Բրիտանիայում մշակել են գործողությունների պլան, որը կգործի Եղիսաբեթ II թագուհու մահվան դեպքում

Մեծ Բրիտանիայում թարմացրել են իշխանության գործողությունների արարողակարգը՝ իշխող միապետի մահվան դեպքում: Այս մասին հայտնում է Politico պարբերականը:

Ծրագիրը կոչվում է «Օպերացիա «Լոնդոնյան կամուրջ»: Դրա համաձայն՝ Եղիսաբեթ II-ի մահվան դեպքում Բուքինգհեմյան պալատից կզանգահարեն վարչապետին, այնուհետև կտեղեկացվեն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց:

Պարբերականը մեջբերում է արարողակարգի նոր մանրամասներ: Մասնավորապես, լուրից հետո 10 րոպեի ընթացքում ամբողջ երկրում պետական ​​դրոշները պետք է իջեցվեն՝ «հասարակության հուզմունքի ալիքից» խուսափելու համար: Նրանք նույնիսկ կարող են դրա համար առանձին կապալառու ընտրել:

Բացի դրանից, կառավարության անդամները, զինվորականներն ու գաղտնի խորհուրդը կստանան հաղորդագրություն՝ այսպիսի բովանդակությամբ. «Մեզ հենց նոր տեղեկացրին Նորին Մեծություն թագուհու մահվան մասին: Պահանջվում շրջահայացություն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից