Արտաքին 5 տարի առաջ - 14:12 02-09-2021

Աֆղանստանի կանայք ցույցի են դուրս եկել՝ հանուն աշխատանքի և կրթության իրավունքի

Աֆղանստանի Հերաթ քաղաքում կանայք կազմակերպել են ցույց՝ պահանջելով վերադարձնել իրենց աշխատանքի և կրթության իրավունքը՝ տղամարդկանց հետ հավասար: Այս մասին հայտնում է «Sputnik Աֆղանստանը»-ը իր Telegram-ալիքում:

«Հերաթում կանայք ցույցի են դուրս եկել նահանգապետի վարչակազմի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Թալիբան»-ի ներկայացուցիչները խոստացել էին «հարգել կանանց իրավունքները» և չարգելել նրանց դուրս գալ փողոց առանց տղամարդու կամ աշխատել: Սակայն մինչ Քաբուլը գրավված գավառներում այս բոլոր արգելքներն արդեն հավասարապես գործում են, ինչպես մյուսները: ԶԼՄ-ների հաղորդմամբ, գրավված շրջաններում կանանց աշխատանքից տուն են ուղարկել: Կանանց պարտավորեցրել են դուրս գալ փողոց միայն տղամարդկանց ուղեկցությամբ և «ծածկել իրենց» տարածքը լքելիս, նրանց արգելել են աշխատել տնից դուրս և սահմանափակել են աղջիկների կրթությունը:

Տղամարդկանց էլ արգելել են սափրել մորուքը և պարտավորեցրել են աղոթել օրական հինգ անգամ: Որոշ շրջաններում օրենքից դուրս են հայտնվել երաժշտությունն ու հեռուստատեսությունը: «Թալիբան»-ի ձեռքն անցած տարածքներում արգելքները խախտողներին սպառնում են հրապարակային մարմնական պատիժներ:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան