copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:54 01-09-2021

Գնել Սանոսյանը ՀՀ- ում ՄԹ դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։ Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և արդյունավետ համագործակցել փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններով։

Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հաստատել է, որ արդեն իսկ ձևավորված հարաբերությունները խորացնելու ու բազմաթիվ նոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու ներուժ կա։ Նախարարը հավելել է, որ նախարարության համակարգման շրջանակը բավականին մեծ է, ինչը համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։ «Մենք այս ոլորտներում բազմաթիվ ընթացիկ և նոր ծրագրեր ունենք։ Կարծում եմ՝ մեր բրիտանացի գործընկերների փորձը, գիտելիքներն ու կարողությունները կարող են մեզ օգտակար լինել»,-ասել է նախարարը՝ մասնավորապես նշելով, որ ենթակառուցվածքների ոլորտում ծրագրվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք միայն տեղական հզորություններով հնարավոր չէ իրականացնել, և առաջարկել է աջակցել մրցութային գործընթացներում բրիտանական ընկերություններ ներգրավելու հարցում։

Գնել Սանոսյանը նշել է, որ ողջունելի կլինի ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների, էներգախնայող համակարգերի ստեղծման ոլորտներում իրականացվող ծրագրերում բրիտանացի ներդրողների մասնակցությունը և հետաքրքրվածությունը։

Դեսպանը Գալագերն իր հերթին պատրաստակամություն է հայտնել դիտարկել համագործակցության նոր հնարավորությունները, հավելելով, որ բրիտանական կողմը տեղեկացված է ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից և հետաքրքրված է նշված ծրագրերում մասնակցություն ունենալու հարցերով։ Նա ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների հետ կքննարկվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման ծրագրերում վերջիններիս մասնակցության հնարավորությունը, նշելով, որ բրիտանական ընկերությունները ունեն բավականին փորձառություն և կարողություններ այս ծրագրի շրջանակում նույնպես ներգրավվելու համար։

Դեսպանը տեղեկացրել է նաև Միացյալ Թագավորության Արտահանման ֆինանսավորման պետական գործակալության գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին։

Հանդիպմանը ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրի ընթացքին, վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային կայանների կառուցման հեռանկարներին, երկուստեք վերահաստատելով, որ համագործակցության չիրացված ներուժ կա։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը