Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:07 01-09-2021

Ճապոնիայում Moderna պատվաստանյութում հայտնաբերել են չժանգոտվող պողպատի մասնիկներ

Takeda Pharmaceutica ընկերության մասնագետները անցկացրել են Moderna պատվաստանյութի ստուգում դրանում անհայտ խառնուրդ գտնելուց հետո, որն արձագանքում էր մագնիսներին: Պարզվել է, որ դեղամիջոցում պարունակվել են չժանգոտվող պողպատի մասնիկներ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնիկներն արտադրական սարքավորումների մաս են կազմում: Դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում պացիենտների առողջության համար, նույնիսկ եթե դեղամիջոցի հետ միասին թափանցեն օրգանիզմ:

Ինչ վերաբերում է Ճապոնիայում Moderna պատվաստանյութի ընդունումից հետո մահվան երկու դեպքին, մասնագետները կապ չեն գտել պատվաստումների և պացիենտների մահվան միջև:

Բժիշկները նաև նշել են, որ պողպատի մասնիկները օրգանիզմ մտնելու դեպքում հնարավոր է տեղային ռեակցիա, բայց դա նույնպես քիչ հավանական է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով