copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:17 01-09-2021

Պուտինը՝ իսկական ընկերության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դպրոցականների հետ զրույցի ժամանակ թվարկել է, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա իսկական ընկերը: Հանդիպումը տեղի է ունեցել «Գիտելիք» ընկերության կազմակերպած կրթական մարաթոնի շրջանակներում:

«Իսկական ընկերությունն այն է, երբ մենք ոչ միայն հարգում ենք մարդուն, այլև ընդունում ենք, որ նա մեզանից ավելի լավն է, ավելի խելացի, ավելի բարի: Ընկերության երկրորդ բնութագրիչն այն է, երբ մենք պատրաստ ենք ոչ միայն ուղղակի աջակցել ընկերոջը, այլև որոշակի հանգամանքներում հանուն ընկերոջ պատրաստ ենք զոհաբերության»,- կարծում է Պուտինը:

Ի հաստատումն իր խոսքերի, նա պատմել է իր հայրիկի պատմությունը, որը վիրավորվել էր մարտում, և որին պետք էր հիվանդանոց տեղափոխել:

«Դա անել ցանկացողները շատ չէին, դա շատ վտանգավոր էր: Պարզվել է, որ նրա կողքին կռվում էր նրա հարևանը, նա վերցրել է նրան ու քարշ տվել՝ վտանգելով սեփական կյանքը: Հասցրել է հիվանդանոց, գրկել և ասել. «Դու ապրելու ես, իսկ ես վերադառնում եմ, գնում եմ մեռնելու»: Ահա սա ընկերություն է, պարտքի զգացում ընկերոջ, Հայրենիքի առաջ»,- կիսվել է նախագահը:

Նա նշել է, որ նման դրսևորումները ոչ միայն մարդկանց են փրկում, այլև օգնում են հաղթել:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան