copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:18 01-09-2021

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ԵՄ 75 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունից

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական օգնությունից: Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 31-ին, լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Deutsche Welle-ն:

ԵՄ օգնությունից հրաժարվելը Վրաստանի վարչապետը բացատրել է արտաքին պարտքը կրճատելու Թբիլիսիի ձգտումով: Դիտորդներն էլ կարծում են, որ իշխանությունները խորամանկում են, և տրանշը հարցականի տակ է դրվել իշխող կուսակցության՝ իր պարտավորությունները կատարելուց հրաժարվելու պատճառով:

Ինչպես գրում է «Գրուզիա օնլայն» պարբերականը, խոսքը 75 միլիոն եվրոյի օգնության ծրագրի մասին է, որի ստացումը վտանգի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվել է իր պարտավորություններից՝ ընդդիմության հետ համաձայնագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան