copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:29 31-08-2021

Ադրբեջանն, իհարկե, բռնապետական երկիր է. գերմանական Deutsche Welle-ի անդրադարձը

Գերմանական հայտնի DW լրատվամիջոցը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել, որտեղ հետաքննող լրագրողներն անդրադարձել են ալիևյան ռեժիմին և նրան աջակացող գերմանացի պաշտոնյաներին:

«Ադրբեջանի քաղաքական կենտրոնից՝ Բաքվից, երկիրը կառավարում է ավտոկրատ Իլհամ Ալիևը, որի իշխանության ներքո խախտվում են մարդու իրավունքները, ճնշվում է խոսքի ազատությունը, իսկ ռեժիմի քննադատները հետապնդվում են օրենքով»,-ասվում է ռեպորտաժում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպական խորհրդի պատգամավորին հետ ունեցած կապերին՝ DW լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է իր «բարի» հեղինակությունը գնելու համար:

«Այդ ջանքերը չեն շրջանցել նաև գերմանացի պաշտոնյաներին, և տարվա սկզբից ավելի ու ավելի շատ պատգամավորներ են կասկածվում ադրբեջանական «խավիար» համտեսելու մեջ»,-պատմում է լրատվամիջոցն ու հավելում՝ այս դեպքում հարց է առաջանում՝ ինչքա՞ն երկար են ավտոկրատ Ալիևի ձեռքերը, ինչու՞ են գերմանացի պաշտոնյաները վաճառվում, և ինչ են այդ մասին մտածում ադրբեջանցիները:

Ռեպորտաժում «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Ջերալդ Կնաուսին պատմում է, որ իրեն ապշեցրել է ոչ միայն այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանում հնարավոր է գումարի ու թանկարժեք նվերների միջոցով պատգամավոր կաշառել, այլ նաև՝ այդ հանացագործության բացահայտումից հետո կատարվածին հանգիստ վերաբերվել և համարժեք չարձագանքել:

Ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Էմին Հուսեյնովը ռեպորտաժում պատմում է այն մասին, թե ինչպես ականտես եղել այն բանին, որ ադրբեջանցի պատգամավորը Եվրոպական խորհուրդ է ներկայացել համապատասխան ցուցակով և ծրարներով և օգնականին հարցրել՝ արդյոք նախատեսված գումարը հերիքել է, թե կաշառքի համար ավել շատ գումար են պահանջել:

Եվրոպական խորհրդի պատգամավոր Քրիստոֆ Շթրեսերը հայտնի է նրանով, որ Եվրոպական խորհուրդում բարձրացրել է Ադրբեջանում քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդկանց հարցն ու համապատասխան բանաձև առաջարկել, որը երկարատև քննարկումներից հետո մերժվել է:

«Ես կռահում էի, որ բանաձևի քննարկումն իրարանցում է առաջացնելու Եվրոպական խորհրդում, բայց ինձ համար անակնկալ էր այն, որ այդքան քանակությամբ պատգմավորներ դեմ կլինեն դրա ընդունմանը»,-պատմում է Քրիստոֆ Շթրեսերը:

Տեսանյութում Գերմանիայի Բունդեսթագի SPD խմբակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացի դիտորդներին, որպեսզի վերջիններս Ադրբեջանում կազմակերպված ցանկացած ընտրություն ազատ ու դեմոկրատական բնորոշեն:

Նմանատիպ մեղադրանքներն ստուգելու համար ԵԽ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը երկու գերմանացի ազդեցիկ պատգամավորի տնային կալանքի է դատապարտել՝ կաշառք վերցնելու մեղադրանքով:

«Մենք ցանկանում էինք, որ Ադրբեջանը Գերմանիայի նման երկիր դառնար, մինչդեռ կոռումպացված պատգմավորների պատճառով Գերմանիան այժմ Ադրբեջնին է նմանվում»,-ասում է ադրբեջանցի ակտիվիստ, հատուկ ծառայությունների կողմից հետապնդվող լրագրող Յաֆազ Հասանովը:

Ռեպորտաժն ավարտվում է Ադրբեջանի ավտոկրատ նախագահի դրսևորած վարքագծի և քաղաքականության քննադատությամբ:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան