copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:19 29-08-2021

Մենք համաձայնության ենք եկել Պուտինի և Ալիևի հետ, կխոսենք նաև Ռաիսիի հետ․ Էրդողանը կոչ է արել Երևանին կարգավորել հարաբերությունները

«Եթե Երևանը պատրաստ լինի, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է իրատեսական քայլեր անել», - լրագրողների հետ Անկարայի և Երևանի հարաբերությունները քննարկելիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայից ու Չեռնոգորիայից վերադառնալիս, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով, մասնավոր ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ:

Ինչպես հայտարարել է Էրդողանը, Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը: Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նախկինում հայտարարել էր, որ տարածաշրջանից խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:

«Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանը կառուցողական մոտեցման կարիք ունի: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա: Հետևաբար, մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ընդգծել է Էրդողանը։

«Նույն կերպ Ադրբեջանն առաջարկում է բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ համապարփակ խաղաղության համաձայնության հասնելու համար: Այս մոտեցման շնորհիվ Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորություն: Օրակարգում է «Հնգյակի կամ վեցյակի պլատֆորմ» ստեղծելու գաղափարը՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ: Մենք առաջարկել ենք Վրաստանը ևս ներառել այստեղ: Եթե նման հարթակ ստեղծվի, տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կդառնա»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է կառուցել երկաթուղիներ, մայրուղիներ, «որոնք կմիացնեն երկրները, և այդպիսով բազմաթիվ խնդիրներ կհաղթահարվեն»:

«Մենք քննարկեցինք այս հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնության եկանք: Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույնպես: Իրանը նոր նախագահ ունի, և մենք նաև այդ թեման կքննարկենք նրա հետ», - ասել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում