copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:14 24-08-2021

44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ, 243 զինծառայող անհետ կորած է համարվում. Նիկոլ Փաշինյան

տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը։

Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին եւ ամենակարեւորը, պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով, որովհետեւ ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար»,- նշեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունն ու դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է Հայաստանը։

Փաշինյանն ասաց, որ մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով վերջին ամիսների կարեւոր ձեռքբերում է եղել. «Բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսեւորվեց 2021 թվականին։ Երրորդ հանրապետության պատմության միջին վիճակագրական ստանդարտը հետեւյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետեւում են իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»։

Ըստ Փաշինյանի 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը. «Սա ընտրությունների թերեւս ամենաանսպասելի արդյունքն է, որովհետեւ 44-օրյա աղետալի պատերազմից հետո մինչեւ քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես, վարչապետին, նրա եւ իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամների դավաճանության, հողեր հանձելու, վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու եւ նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա, ինչի գործնական դրսեւորումը տեսանք ԱԺ նախկին նախագահ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, կառավարական շենքերում տեղի ունեցած հարձակումների տեսքով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ