copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:26 23-08-2021

ՀԱՊԿ ղեկավարները տեսակոնֆերանս են անցկացնում Աֆղանստանի վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ են անցկացնում Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նիստն անցկացվում է առցանց՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ:

Հանդիպման օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման հարցերը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Կբարձրացվի նաեւ հնարավոր անդրսահմանային մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արդյունավետ արձագանքման հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Բացի Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահներից, խորհրդում ընդգրկված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները:

Օգոստոսի 15 -ին «Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Շարժման ներկայացուցիչները վերահսկողություն են հաստատել Քաբուլի պետական ​​հեռուստատեսության վրա և քաղաքացիներին հանգստության կոչ արել:

Քաբուլում հազարավոր մարդիկ ապաստանել են օդանավակայանում՝ փորձելով երկրից դուրս գալ: Մի քանի մարդ մահացել է՝ հրմշտոցի կամ ԱՄՆ օդուժի ինքնաթիռների վայրէջքի հանդերձանքով թռչելու փորձի պատճառով: