copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:59 17-08-2021

Թալիբները դաժան ծեծի են ենթարկել բազմազավակ կնոջը` զինյալներին սնունդ չտրամադրելու պատճառով

Հայտնի է դարձել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների դաժան սպանության մասին։ Նրանք Նաջիա հյուսիսային մի փոքրիկ գյուղի բազմազավակ մի կնոջ ծեծի են ենթարկել: Այս մասին պատմել է կնոջ դուստրը՝ Մանիժան:

Աղջկա խոսքով՝ ինքը մոր և իր երեք փոքր եղբայրների հետ է եղել, երբ զինյալները թակել են իրենց տան դուռը: Նրանք արդեն երեք անգամ եկել էին և ամեն անգամ ստիպում էին մորը ճաշ պատրաստել 15 հոգու համար:

Այս անգամ կինը հրաժարվել է գրոհայինների պահանջը կատարելուց, քանի որ նրա տանը պաշարներ չէին մնացել։ Այս մասին հաղորդում է CNN-ը:

«Ես աղքատ եմ, ինչպե՞ս կարող եմ ձեզ համար պատրաստել», - Մանիժան փոխանցել է մոր խոսքերը։

Դրանից հետո թալիբները սկսել են ծեծել կնոջը: Կնոջն այնքնա են ծեծել ինքնաձիգներով, որ վերջինս կորցրել է գիտակցությունը։

Մանիժան բղավել է, որ զինյալները դադարեցնեն ծեծը: Նրա խոսքով՝ մի պահ նրանք իսկապես քարացել են, բայց դրանից հետո նռնակ են նետել կողքի սենյակ և հեռացել:

Արդյունքում չորս երեխաների մայրը մահացել է ծեծից:

Աֆղանստանի ողջ տարածքում այժմ կանայք նմանատիպ սպառնալիքների են բախվում այն ​​բանից հետո, երբ թալիբները գրավել են մայրաքաղաք Քաբուլը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում