Արտաքին 5 տարի առաջ - 21:55 12-08-2021

Թուրքիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հարձակում են գործել սիրիական թաղամասի վրա

Անկարայի հարյուրավոր բնակիչներ հարձակվել են սիրիացի փախստականներով բնակեցված թաղամասի վրա այն բանից հետո, երբ նրանցից մեկը դանակով դեռահասի էր սպանել: Ջարդերի տեսագրությունը հրապարակվել է Ստոկհոլմի ազատության կենտրոնի թվիթերյան էջում:

Միգրանտների դեմ բողոքի ցույցերը մայրաքաղաքում սկսվել են օգոստոսի 11 -ի երեկոյան: Կադրերում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները կոտրում խանութների ցուցափեղկերը, քարեր նետում տների պատուհանների վրա և հրկիզում մեքենաները:

Իշխանությունները ոստիկանության ուժեղացված ջոկատներ են ուղարկել՝ անկարգությունները ճնշելու համար: Թուրքական սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ որոշ սիրիացիներ ավտոբուսներով տարհանվել են թաղամասից:

Դատախազությունը քրեական գործ է հարուցել երիտասարդի սպանության փաստով: Հետաքննության ընթացքում բերման է ենթարկվել երկու անձ:

Նահանգում իրավիճակը սրվել է հազարավոր աֆղանցիների ժամանումով, որոնք փախչում են իրենց երկրում պատերազմից: Անցյալ ամիս Թուրքիան Իրանի սահմանին ավելի քան 27 հազար աֆղանցիների է ձերբակալել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում