copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:22 12-08-2021

Պատվաստումից հրաժարվող անձինք ամսական երկու անգամ պետք է հանձնեն ՊՇՌ թեստ. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարվելու դեպքում Հայաստանի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային սննդի օբյեկտների, մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչները և բուհերի դասախոսները ստիպված կլինեն ամսվա մեջ երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր իրավական ակտերում որոշակի փոփոխություններ ենք մտցնում, որպեսզի այն անձինք, ովքեր չեն պատվաստվում, ամսվա մեջ 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն, որովհետև եթե այսօր օրվա կտրվածքով հետևեք մեր դեպքերի քանակին, կտեսնեք, որ մենք կայուն աճ ենք գրանցում: Եթե նայում ենք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, ապա պետք է զգոն լինենք և անենք հնարավորը մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ակնկալում են հիվանդացության աճ: «Ուսուցիչները, դասախոսները, հանրային սննդի օբյեկտներում, մի շարք կազմակերպություններում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, ովքեր հրաժարվում են պատվաստումից, սակայն չունեն որևէ հակացուցում, պետք է ամսական երկու անգամ թեստ հանձնեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում