copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:39 12-08-2021

Ավստրալիայի մայրաքաղաքում սահմանվում է լոքդաուն՝ COVID-ի հայտնաբերված մեկ դեպքի պատճառով

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան սահմանում է յոթօրյա լոքդաուն՝ կորոնավիրուսով հիվանդացության հայտնաբերված մեկ դեպքի պատճառով: Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հինգշաբթի՝ օգոստոսի 12 -ին, տեղական ժամանակով ժամը 17:00-ին: Այս մասին հաղորդում է The Australian-ը:

Տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Էնդրյու Բարի խոսքով, այս պահին հայտնի չէ վարակի աղբյուրի մասին, սակայն ընթանում է լայնածավալ հետաքննություն:

COVID-19-ի նոր դեպքը առաջինն է Կանբերայում ավելի քան մեկ տարվա ընթացքում: Վերջին անգամ Կանբերան լոքդաուն է սահմանել անցյալ տարվա ապրիլին, այդ ժամանակ կարանտինը տևել է հինգ շաբաթ:

Նշվում է, որ լոքդաունի ժամանակ մայրաքաղաքի բնակիչները կկարողանան լքել իրենց տները միայն խանութ գնալու համար՝ գնելու անհրաժեշտ ապրանքներ, աշխատելու և սովորելու համար, եթե հեռահար աշխատելու և սովորելու հնարավորություն չկա, ինչպես նաև հիվանդանոցներ այցելելու և պատվաստվելու համար: Թույլատրվելու է նաև դրսում զբաղվել սպորտով, բայց ոչ ավելի, քան օրական մեկ ժամ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից