copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:46 11-08-2021

2018-2020 թթ. ընթացքում վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս․ Լենա Նազարյան

2018-2020 թթ. ընթացքում քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էր, վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս:

Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Համեմատության համար ասեմ, որ 2009-2017 թթ. ընթացքում` 9 տարում, վերականգնվել է մոտ 21 միլիարդ դրամ: Այսինքն` երեք տարում վերականգնվել է 2.6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդած 9 տարիների ընթացքում միասին վերցրած»,- ասաց Նազարյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի 50/50 տոկոսների մասին հարցին:

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների ընթացքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի պետական բյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 միլիոն ԱՄՆ դոլար: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն է հայտնել այս տեղեկությունը 2019 թվականին ի պատասխան «Ազատության» ռադիոկայանի գրավոր հարցմանը»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի խոսքով` եթե հնարավոր լիներ ապացուցել նախկինում եղած տնտեսական, քաղաքական, ընտրական, դատական համակարգերի զավթումը, հեղափոխություն չէր լինի:

«Եթե հնարավոր լիներ ինստիտուցիոնալ ճանապարհներով ապացուցել, փաստել, արձանագրել, որ նախորդ իշխող ուժը զավթել է պետության բոլոր կենսական համակարգերը, չէր լինի հեղափոխություն, կլիներ իշխանափոխություն ընտրությունների միջոցով, ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում:

Իսկ թե ու՞ր են մնացած քրեական գործերը, ես էլ եմ այդ հարցը տալու, երբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի պահանջի համաձայն կգա խորհրդարան այդ օրենքի կատարման զեկույցը ներկայացնելու համար»,- եզրափակեց Նազարյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում