copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:30 11-08-2021

Լարված իրավիճակ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կարգադրել է անջատել ուղիղ եթերը

Ազգային ժողովում լարված իրավիճակ էր, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ՝ կարգուկանոն հաստատելու համար:

Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո: Ազգային ժողովի բարձր ամբիոնից պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն ընդդիմադիր գործիչները սկսեցին տեղից բղավել:

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը շարունակեց տեղից խոսել, ինչից հետո իշխանական պատգամավորները նույնպես սկսեցին տեղից բղավել։

Ալեն Սիմոնյանը հորդորեց իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ։

«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:

Որոշ ժամանակ անց ԱԺ նիստը վերսկսվեց:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում