copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:11 11-08-2021

«Կապիտուլյանտ Նիկոլ․․․»․ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց Աննա Մկրտչյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց նրա խոսափողը՝ դուրս հրավիրելով նիստերի դահլիճից։

Պատգամավորն իր ելույթում օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությունը։

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ, տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում լինելու իրավունքից։ Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները ձեզ դուրս կբերեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա խոսում էր Արցախի և Հայաստանի Ազգային ժողովների նախագահների հանդիպման մասին․ «2-3 օր առաջ ԱԺ էր այցելել Արցախի խորհրդարանի նախագահը։ ՀՀ ԱԺ նախագահի աթոռին նստած անձի հետ հանդիպման ժամանակ անկհայտ քննարկում է տեղի ունեցել ու այդ քննարկումից ինչ են մեզ ասում. չեն խոսում Արցախի խնդիրների մասին, անգամ չեն խոսում այն մասին, որ ՀՀ ԱԺ-ի լիազորությունների շրջանակներում հնարավոր է որոշակի կերպ որոշումների ընդունման միջոցով նաեւ նպաստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջմղմանը, իհարկե ոչ։ Դրանից ասվում է միայն մեկ նախադասություն, ինչի համար էլ թույլ տվեք ենթադրել, որ Արցախի խորհրդարանի նախագահին բերման էին ենթարկել ՀՀ ԱԺ՝ մի արտահայտության հնչեցման համար, որպեսզի այստեղի ԱԺ նախագահը կարողանա բարձրաձայնել, պարզվում է, որ Արցախի խորհրդարանի ղեկավարը հայտարարեց, որ իրենց պետք չի եղել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Սրանում որեւէ մեկը հանձնաժողովների նախագահների թեկնածուներից բնավ մեղավոր չեն։ Այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետեւ այդ ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախն ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»,-նշել էր նա։

Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

Թեմայի վերաբերկալ իր ելույթի սկզբում Աննա Մկրտչյանը նշել էր․ «Մենք քննարկում ենք ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահների նշանակման հարցը։ Ես չշփոթվեցի․ ոչ թե ընտրության, այլ նշանակման հարցի մասին է խոսքը, որովհետև` ելնելով այն վարքագծից, որը դրսևորում են մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուները, խոսում է մի բանի մասին․ ինչ էլ լինի, իրենց, միևնույն է, նշանակելու են»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ