copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:01 09-08-2021

Սևանա լճից մայիսի 25-ից օգոստոսի 8-ը իրականացվել է ավելի քան 161 մլն մ³ ջրառ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածի համար:

«Սևանա լճի մակարդակը օգոստոսի 2-8-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.70մ (08.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.446 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 8-ը ներառյալ՝ 161.579 մլն մ³:

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.068 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 8-ը ներառյալ՝ 132.986 մլն մ³»:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում