copy image url
Ներքին 5 տարի առաջ - 18:26 09-08-2021

Գերիների հարազատների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերիների հարազատները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի գերատեսչություններին, միջազգային հանրությանը: «Ազատություն հայ պատանդներին», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի համաձայնագրից». այս և այլ գրառումներով պաստառներով գերիների հարազատները հավաքվել են գործադիրի շենքի մոտ և ակնկալում են հստակեցում գերիների խնդրում:

Պաստառները ներկայացված են անգլերենով և ռուսերենով: Հարազատները ցանկանում են իմանալ, թե ինչ տեղաշարժ կա գերիների վերադարձի գործընթացում և երբ են նրանք վերադառնալու: Հավաքվածները նկատել են, որ արդեն 8 ամիս է՝ անորոշ վիճակ է, գործընթացն այնքան ձգձգվեց, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները ազատազրկման դատապարտեցին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտահոգիչ հարցերի հետ կապված որևէ կոնկրետ պատասխան չկա:

Գերիների հարազատներն առաջիկայում ևս շարունակելու են իրենց խաղաղ ակցիան՝ փորձելով գրավել աշխարհի տարբեր երկրների ուշադրությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում