copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:12 08-08-2021

Ամերիկացի «հակապատվաստումային» ակտիվիստը մահից առաջ բոլորին կոչ է արել պատվաստվել COVID-19-ի դեմ

Ամերիկյացի հակապատվաստումային ակտիվիստ, ռադիոհաղորդավար Դիկ Ֆարելը մահացել է COVID-19-ից, բայց մահից առաջ նա փոխել է վերաբերմունքը պատվաստումների նկատմամբ և ընկերներին հորդորել է պատվաստվել, հայտնում է WPTV հեռուստաալիքը:

Ֆարելը ռադիոհաղորդավար էր Ուեսթ Փալմ Բիչում և երկար ժամանակ բժշկական կարգավորիչները և պատվաստանյութերը քննադատող հաղորդումներ էր վարում: Նա Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին անվանում էր «իշխանությունից խելքը թռցրած ստախոս», իսկ պատվաստանյութերը ըստ Ֆարելի «խարդախություն» էին:

Երեք շաբաթ առաջ Ֆարելը հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, որից հետո նա փոխել էր իր հայացքները:

Դիկ Ֆարելի ընկերը՝ Լի Հեյրը, իր Facebok-ի էջում գրել է, որ որոշել է պատվաստվել հաղորդավարի մահից հետո:

«Նրա պատճառով ես պատվաստվեցի: Նա ինձ SMS էր ուղարկել և ասել էր, որ պատվաստվեմ: Նա գրել էր, որ վիրուսը կատակ չէ և ավելացրեց, որ ինքը պետք է պատվաստվեր», - գրել է Հեյրը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում