copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:55 07-08-2021

Ադրբեջանական զինված ուժերի պարբերական կրակոցները կոպտագույն կերպով խախտում են Երասխի և հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքները․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային մի շարք կազմակերպությունների, որոնց անմիջական մանդատի տակ են մարդու՝ իր բնակավայրում խաղաղ ապրելու և աշխատելու իրավունքի հարցերը։ Այդ մասին Նաիրա Զոհրաբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ադրբեջանական զինված ուժերի պարբերական կրակոցները կոպտագույն կերպով խախտում են Երասխի և հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքները, իսկ հստակ դիտավորությամբ կազմակերպված հրդեհները անհնարին են դարձնում գյուղատնտեսական աշխատանքները»,- գրել է Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը նաև հիշեցնում է, որ օգոստոսի 5-ին պաշտպանության նորանշանակ նախարարը հրաման էր տվել թեկուզ մեկ սանտիմետր առաջ եկող ադրբեջանցու վրա կրակել։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան

Ձեզ գուցե հետաքրքրի