copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:01 06-08-2021

Արցախի հարց Հայաստանի գործող իշխանությունների համար պարզապես չկա․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արայիկ Հարությունյանը մի քանի օր է, ինչ Արցախի երկու նախարարների հետ Հայաստանում է...Նախարարները ուժային կառույցներինը չեն... Ինչևէ... Այսօր հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ կրկին ոչ մի խոսք Արցախի ճակատագրի, անվտանգային խնդիրների վերաբերյալ: Քաոսի, անորոշ վիճակի, ստեղծված ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամի պարագայում քննարկվում են միայն սոցիալական, շինարարական հարցեր և տնտեսական զարգացման ծրագրեր...

Երկար չեմ գրի, մի քանի հարց երկիրը կապիտուլյացիայի տարած Արցախի նախագահի աթոռին բոլոր հնարավոր և անհնար միջոցներով կառչած անձին. Արայիկ Հարությունյան, ինչո՞ւ ձեր կապիտուլյանտ գործընկերոջ հետ չեք քննարկում Արցախի անվտանգային խնդիրները, ինչո՞ւ այլևս չեք վանկարկում «Արցախը Հայաստան է և վերջ» (այլևս Հայաստան չի՞), և ի վերջո Հայաստանը շարունակո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը մնալ, թե՞ ոչ...

Եվ վերջում, տեղյա՞կ եք արդյոք, որ իշխող քաղաքական ուժը դեմ եղավ Ազգային ժողովում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելուն, ինչը փաստում է, որ Արցախի հարց Հայաստանի գործող իշխանությունների համար պարզապես չկա: Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը, ինչի արդյունքում ունենք բազմահազար զոհեր և կորուսյալ Հայրենիք...»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում