copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:43 06-08-2021

Սիսիանի ԲԿ-ում 2-րդ հարկի բետոնե պանելներն ընկել են առաջին հարկի պանելների վրա

Օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել շաբաթ օրը, ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ ճիշտ է՝ գլխավոր բժիշկ Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ հանգստյան օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։ Հակառակ դեպքում փլուզումը ողբերգական ավարտ կունենար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում