copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:23 06-08-2021

Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կմ-ից ավելի սահման, որը կահավորված չէ. Հայկ Սարգսյան

Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կմ-ից ավելի սահման, որը կահավորված չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Դուք էլ գիտեք, որ 100 կմ կահավորելը տարիների աշխատանք է: Դրա համար հիմա կոնֆլիկտներ լինում են, մեր զինված ուժերը առավելագույնը անում են, որպեսզի դրանք հասնեն նվազագույնի, որ մեր սահմանները լինեն հնարավորինս անվտանգ: Նաեւ Գեղարքունիքի մարզում 2-րդ բանակային կորպուսը իր գհործը փայլուն անում է եւ ինչպես տեսանք, թշնամուն հետ է շպրտում: Դուք էլ գիտեք, որ թշնամին թե զենքով, թե քանակով մեզ գերազանցում է, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր հոգին հանձնվել չգիտի»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ արդեն երեք ամիս թշնամու զորքերը Հայաստանի տարածքում են, Հայկ Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ արվում է, որ հակառակորդի սադրանքներին չտրվենք, նաեւ կանխարգելենք թշնամու առաջխաղացումը. «Այո, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, մեր տղաների ծառայության պայմաններն իդեալական չեն, բայց զենքի, զինամթերքի տեսանկյունից ունենք բավարար ուժ ագրեսիային դիմակայելու եւ թշնամուն հետ շպրտելու համար»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում