copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:34 03-08-2021

Սյունիքի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի տան տարեց պահակին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի կողմից Սուրիկ Խաչատրյանի տան պահակի նկատմամբ ոստիկանության բաժանմունքում բռնություն գործադրելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 14-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։

Դեպքից օրեր անց Սուրիկ Խաչատրյանի տան պահակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի և նրա հետ 2 այլ անձանց կողմից ոստիկանության Գորիսի բաժնում իրեն հարվածելու, ստորացնելու և նվաստացնելու վերաբերյալ:

«Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է նկարագրել, թե ինչ կանի հենց ոստիկանության շենքում 69 տարեկան թոշակառուի հետ, եթե վերջինիս չստորագրի 2021թ. հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը»,- հայտնել էր փաստաբան Արթուր Պիվազյանը։

ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ կազմակերպված խմբի կազմում՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ապացույցները կեղծելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից