copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:49 02-08-2021

ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին․

«Հարգելի պարոն Սիմոնյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին, խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին:

2020թ աշնանային 44-օրյա պատերազմում մենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքի զգալի մասը, այլև երկու եղբայրական հանրապետությունների միջև ակտիվ շփումները, որոնց հիմնաքարը դեռևս դրված էր Հայաստանի և Արցախի 1-ին գումարումներից: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ փոխայցելությունները երկու խորհրդարանների նախագահների, խմբակցությունների, մշտական հանձնաժողովների մակարդակով:

Մեզ համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այն եզակի հարթակներից է, որտեղ կարող ենք քննարկել ավելի կոնկրետ ու թեմատիկ խնդիրներ:

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև օրենքների և քաղաքական քննարկումների առումով արդեն իսկ ունենք ձևավորված ավանդույթներ:

Նախորդ գումարումների խորհրդարանները կուտակել են քաղաքական բանավեճերի, մտքերի փոխանակման բավարար փորձ և երկու խորհրդարանների ղեկավարներից է կախված դրանց հետագա ընդլայնումն ու խորացումը:

Մենք այսօր գտնվում ենք առաջիկա համատեղ գործունեության մեկնակետում: Ինչպես դնենք հիմնաքարը, այնպես էլ կընթանան հետագա աշխատանքները: Հայկական երկու պետությունների համար այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում կարևոր է Արցախյան հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ՝ սրանք այն երկու գերխնդիրներն են, որոնց նկատմամբ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պարտավոր են իրավիճակի ընդհանուր քաղաքական ընկալման դաշտ ձևավորել: Այն բարդ ճանապարհ է, բայց պետք է լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների: Գարեգին Նժդեհն ավանդել է՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար: Մենք միասին 140 պատգամավոր ենք: Վստահ եմ՝ հաջողություններ կարձանագրենք:

Աստված պահապան Հայաստան աշխարհին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում