copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:44 02-08-2021

Հակասահմանադրական է նաև ՀՀ կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ Հոգաբարձուների խորհրդի կազմի համամասնությունը պետք է փոխվի. Վահե Հովհաննիսյան

Ինչպես արդեն հայտնի է՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել և ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։

Այս թեմայով զրուցել ենք ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ այդ հարցը ինքն է բարձրացրել ԵՊՀ գիտխորհրդում:

Նրա խոսքով, օրենքի՝ բուհական ինքնավարության խախտման հիմքով հակասահմանադրական ճանաչելը ենթադրում է, որ հակասահմանադրական է նաև ՀՀ կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ Հոգաբարձուների խորհրդի կազմի համամասնությունը պետք է փոխվի՝ նվազեցնելով բուհի մասնակցությունը կառավարմանը և բարձրացնելով Լիազոր մարմնի մասնակցության աստիճանը:

«Ենթադրվում է, որ «Հիմնադրամների մասին» օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ Արդարադատության նախարարը կարող է նշանակել 3-հոգանոց ժամանակավոր կամ անցումային խորհուրդ, բուհերի նկատմամբ նույնպես կիրառելի չէ, քանի որ սահմանադրական նորմը գերակա է»,- պարզաբանեց Վահե Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց նաև, որ ՀՀ ՄԻՊ-ի կողմից ՍԴ-ում վիճարկվում է նաև կառավարության այն որոշումը, համապատասխան որի՝ ԵՊՀ կանոնադրության մեջ պետք է փոփոխություն կատարվեր, և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այլ համամասնություն էր նախատեսվում՝ 13/7 հարաբերակցությամբ, որտեղ ուսանողները ներկայացված էին 5, իսկ պրոֆեսորադասախոսական կազմն՝ ընդամենը երկու հոգով:

«Ընդ որում, սա ոչ միայն Սահմանադրության տեսանկյունից է խնդրահարույց, այլ նաև կորպորատիվ կառավարման տեսանկյունից, քանի որ թույլատրելի չէ, որ ԵՊՀ-ն այդպիսի համամասնությամբ ներկայացված լինի Հոգաբարձուների խորհրդում»,- ասաց Վ․ Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում